Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են պետական և տարածքային կառավարման մարմիները ձախողել զորահավաքային և զորքերի համալրման հաստատված ծրագրերը. ՊՆ նախկին փոխնախարարի հարցադրումները

Մարտ 09,2021 13:52

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստան պետությունը 26 տարի կառուցվել ու կայացել է: Կառուցվել է այնքա՛ն ինստիտուցիոնալ ու հիմնավոր, որ պետությանը դավաճանած իշխանություններին դեռևս պաշտպանում են դիպուկահարներն ու ոստիկանական հատուկ ուժերը: Եթե կարծում եք, թե այդ դիպուկահարներն ու ոստիկանները իրենց «պաշտպանյալին» չեն կասկածում դավաճանության մեջ, ապա սխալվում եք: Վստահ եմ, որ նրանց անձնական տեսակետները շատ չեն տարբերվում հասարակության մեծամասնության տեսակետներից: Չեմ կարծում, որ ՀՀ ուժային կառույցներում կա թեկուզ մեկ ծառայող, որը պատրաստ է կրակել դավաճանությունը չհանդուրժող խաղաղ ժողովրդի վրա:

Իսկ դավաճանության մեջ առերևույթ կասկածվողի անվտանգությունը պահպանելը ճիշտ է՝ պետականության տեսանկյունից: Այլապես չբացահայտված և մութ կմնա հայ Ազգի դեմ գործած՝ պատմական ամենածանր հանցագործություններից մեկի պատճառներն ու շարժառիթները: САМОСУД չպետք է լինի, և դատարանում մեր ժողովուրդը պետք է ստանա բոլոր հարցերի պատասխանները:

Մասնավորապես.

Ա) ո՞վ, ինչո՞ւ և ինչպե՞ս է ձախողել ռազմական դրության պայմաններով նախատեսված պաշտպանական անհրաժեշտ միջոցառումները:

Բ) ո՞ւմ հրամանով և ի՞նչ պայմաններում է կայացել 2020թ. հոկտեմբերի 4-ի ճակատագրական օպերացիան, որից հետո Արցախի հարավային թևում, այլևս չվերականգնվեցին ռազմաճակատի պաշտպանական բնագծերը: Արդյունքում հակառակորդը գրավեց Հադրութը, Շուշին, Ասկերանի և Մարտունու մի շարք բնակավայրեր:

Գ) ի՞նչ թեմաներով և ի՞նչ խողովակներով են ուղիղ բանակցություններ (տեղեկատվության փոխանցում) ընթացել կասկածյալ դավաճանի և հակառակորդ պետության ղեկավարի միջև, և ինչո՞ւ հնարավոր չի եղել կանխել պատերազմը՝ քաղաքական միջոցներով:

Դ) ո՞ւմ հետ (պետական ո՞ր կառույցի, կամ պաշտոնյաների) է խորհրդակցել կասկածյալ դավաճանը՝ 2020թ. հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու վերաբերյալ ՌԴ նախագահի առաջարկի շուրջ:

Ե) ո՞ւմ հետ է խորհրդակցել և համաձայնեցրել կասկածյալ դավաճանը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության նախագծի տակ ստորագրելուց առաջ: Ի՞նչ ձևաչափով են քննարկվել այդ հայտարարության կետերը ՀՀ քաղաքական ղեկավարության հետ (եթե քննարկվել են):

Զ) ինչո՞ւ և ի՞նչ իրական նպատակներով է 2020թ. հոկտեմբերի 4-ից հետո համահայկական տեղեկատվական շտաբը կեղծել ռազմաճակատում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը և ումի՞ց է ստացել ամենօրյա հանձնարարականները:

Է) ինչի՞ դիմաց և ի՞նչ պայմանավորվածություններ են եղել հակառակորդ պետության ղեկավարի հետ, որի արդյունքում 2018թ. սեպտեմբերից 2019թ. հունիս ամիսների ընթացքում, հակառակորդը թուլացրել է սահմանային լարվածությունը՝ էականորեն նվազեցնելով հրադադարի ռեժիմի խախտման քանակները:

Ը) ե՞րբ և ո՞ր կառույցներն են զեկուցել կասկածյալ դավաճանին, Սիրիայից, Թուրքիայից և այլ երկրներից վարձկան ծայրահեղական ահաբեկիչների՝ Արցախի դեմ պատերազմելու հավանական շարժի վերաբերյալ: Արդյունքում ի՞նչ կանխարգելիչ քայլեր է ձեռնարկել կասկածյալ դավաճանը:

Թ) ինչո՞ւ են պետական և տարածքային կառավարման մարմիները ձախողել զորահավաքային և զորքերի համալրման հաստատված ծրագրերը:

Ժ) ո՞ր ուժային կենտրոնների դրդմամբ են քրեական շինծու գործեր սարքել և կեղծ հակաքարոզչություն տարել արցախյան շարժման և պատերազմի գրեթե բոլոր նախկին ու ներկա հրամանատարների դեմ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Հարցադրումները շարունակենք՝որ հիմքով է վարչապետը իրեն Գերագույն Գլխավոր Հրամանատար հռչակել,եթե ՀՀ-ին ոչ ոք պատերազմ չի հայտարարել,կամ ՀՀ-ն ոչ մեկին պատերազմ չի հայտարարել;որ իրավունքով է վարչապետը կապիտուլյացիայի ակտ ստորագրել,եթե ՀՀ-ն պատերազմող կողմ չեր՝հետևաբար պարտվող կողմ էլ չեր;ինչ տրամաբանությամբ էր վարչապետը ամբողջ աշխարհին՝այդ թվում նաև ադրբեջանին հայտարարում,որ զորք չունենք՝նույն տարին զորացրվածներին հետ կանչելու խնդրանքով,և հորդորում իրենց հետ բերեն զինվորական հագուստ և զենք՝սրանք ռազմական գաղտնիք են…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031