Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային ժողովրդավարական հանրությունն ու հատկապես միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները լռում կամ չեզոք են անարդարությունների նկատմամբ. Զառա Հովհաննիսյան

Մարտ 09,2021 13:35

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ հայտնի դարձավ, որ ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լքել է Հայաստանը, քանի որ ի հայտ են եկել նրա մանդատի իրացման գործում թերացումներ:

Այսօր արդեն լրագրողները զանգահարում էին ու հարցնում, թե ինչ թերացումներ կարող են լինել, կամ ինչպես պետք է երկրի իրավապահ համակարգը հնարավոր թերացումների, նույնիսկ լրտեսության պարագայում արձագանքի։

Քանի որ կոնկրետ փաստական հանգամանքներին լավատեղյակ չեմ, չէի շտապի կարծիք հայտնել տվյալ պաշտոնյայի գործունեության վերաբերյալ։ Սակայն դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում մենք ևս արձանագրել ենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը բավականին պասսիվ էր պատերազմում տուժած երեխաների վերաբերյալ արձագանքներում։

Թեև բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ՝ այդ թվում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Արտակարգ իրավիճակներում և զինված բախումներում կանանց և երեխաների պաշտպանության մասին» հռչակագիրը, «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան՝ զինված հակամարտություններում երեխաների իրավունքների արդյունավետ պաշտպանության օրինակներ են, սակայն մենք ականատեսը դարձանք, թե ինչպես են պատերազմի ընթացքում օրենքները անտեսելով երեխաներին ռմբակոծում իրենց տներում ու դպրոցներում։ Հաճախ նշվում էր, որ Արցախը չճանաչված պետություն է և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը չունի մանդատ այդտեղ աշխատելու, սակայն այն միջազգային իրավունքի սուբյեկտ է, որտեղ ևս երեխաներն ունեն ապրելու, կրթություն ստանալու, ապահով լինելու իրավունք։

Մենք դեռ հենց այդ դժոխային օրերին դիմել էինք կոչով ՅՈՒՆԻՍԵՖ-ին, նշելով, որ Արցախում ապրող երեխաների, կանանց և ամբողջ բնակչության կյանքն ու առողջությունը դեռեւս անմիջական, իրական սպառնալիքի տակ են, բայց միջազգային ժողովրդավարական հանրությունն ու հատկապես միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները լռում կամ չեզոք են անարդարությունների նկատմամբ: Իսկ այդ լռությունը կործանարար է:

Իրավապաշտպան մանդատ ստանալը նաև այդ մանդատին անմնացորդ ծառայել է նշանակում, անկախ քաղաքական, կուսակցական կամ խմբային շահերից ու նպատակահարմարություններից։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031