Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուցումների թիվը` 1862, որից 1450-ը` պատերազմի արդյունքում. «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ

Մարտ 09,2021 12:31

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառուների քանակի հաշվետվությունը՝ 2021թ.-ի մարտի 9-ի դրությամբ

«Կամուրջ» ծրագրով հատուցվել են 1133 շահառուներ, նրանցից 118-ը վիրավորում ստացած զինծառայողներ են, որոնց բժշկական հաստատությունը տրամադրել է եզրակացություն առ այն, որ բուժման ավարտից հետո 1-ին կամ 2-րդ հաշմանդամության կարգ ստանալու հավանականությունը մեծ է։ 1015-ը անհետ կորած զինծառայողների ընտանիքներ են:
Ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում:

Հիմնադրամի հիմնական շահառուների թիվը նույնպես փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի արդյունքում զոհված ևս 121 զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։

Այսպիսով` ընդհանուր հատուցումների թիվը` 1862-ն է, որից 1450-ը` այս պատերազմի արդյունքում:
Ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում:

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, հաշմանդամություն ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031