Լրահոս
Օրվա լրահոսը

Գրողը տանի, փոխանակ Հադրութի, բնակչության, սահմանների անվտանգությունը կազմակերպեին` պոպուլիզմով էին զբաղված. Հադրութի նախկին քաղաքապետ

Մարտ 09,2021 12:14

YouTube-ում հայտնվել է մի տեսանյութ, որում Հադրութի նախկին քաղաքապետ Վահան Սավադյանը բացահայտում է, թե իրականում ինչպես է Հադրութն անցել Ադրբեջանին ու հարցեր է ուղղում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին:

«Գուցե Արայիկ Հարությունյանը ուղիղ ասի, որ իր ընկերները փախել են, իրեն թողել են այնտեղ ու փախել են: Բոլոր ընկերները, լավ՝ 90 տոկոսը: Այդ թվում նաեւ՝ հադրութցի ընկերները: Ինչո՞ւ չի ասում «իմ ընկերներն ինձ թողեցին, փախան», այլ ասում է՝ «հադրութցիները փախան, այդ պատճառով Հադրութը հանձնվեց»: Դրա համար բանակ գոյություն ունի: Դրա համար պետք էր նախապատրաստվել: Պետք չէր բյուջեն կողոպտել: Պետք էր ստեղծել հզոր բանակ, որն ի վիճակի լիներ Արցախը պաշտպանել: Այ, դրանից էր հարկավոր սկսել: Նրա բոլոր ընկերները փախան: Մարդիկ տեսան, որ նրանք բոլորը փախչում են: Ինչ-որ մեկը, գուցե, ասել է. «գրողը տանի, եթե փախնում են, նշանակում է՝ այս հողը վաճառվել է», ու դրա համա՞ր ամեն բան այդպես ընթացավ: Եթե նրանք փախնում են, ուրեմն վաճառված է: Այլապես ինչո՞ւ չեն մնում պաշտպանեն, ղեկավարեն, հուշեն, գոնե բնակչության տարհանմանը մասնակցեն: Իրենք չեն մասնակցել: Ոչ Կամո Աղաջանյանի, ոչ Իվան Ավանեսյանի մտերիմ շրջապատը չեն մասնակցել:

Արայիկ Հարությունյանը թող այս մասին խոսի, այլ ոչ թե ասի՝ բոլոր հադրութցիները փախան: Ոչ բոլոր հադրութցիներն են փախել: Այո, եղել է ինչ-որ տոկոս, որը փախել է, փախնող մարդիկ եղել են: Բայց փախնողներ եղել են նաեւ Ստեփանակերտից, Մարտակերտից, Մարտունիից: Թե չէ, վերջ, Հադրութը հանձնվել է, որովհետեւ հադրութցիները փախել են: Ինչ է՝ հադրութցիների մեջ հայրենասերներ չկա՞ն: Շատ կան, շատ-շատ:

Հադրութում լույս չկար: Ամսի 7-ին, թե 6-ին ինձ զանգում է նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը եւ ասում. «Վահան, Ալիեւը իր թվիթերում գրել է, թե Հադրութն ընկել է: Կարո՞ղ ես հարցազրույց կազմակերպել, թե իրականում դա այդպես չէ, որ դա սուտ է»: Գրողը տանի, փոխանակ Հադրութի, բնակչության, սահմանների անվտանգությունը կազմակերպեին, վերահսկեին, որ վատթարագույն դեպքում անվտանգության դաշնային ծառայությունը գոնե վերեւներում աշխատեր, պոպուլիզմով էին զբաղված: Ընկերոջս հետ գնացինք հարցազրույց կազմակերպելու: Ինտերնետ չկար, որ ձայնագրվեինք: Հուշարձանում գնդակոծության տակ ընկանք: Քանի որ ինտերնետ եւ լույս չկար,  վերադարձանք: Առավոտյան Արծրուն Հովհաննիսյանը եկավ այնտեղ, լուսանկարեց, նկարահանեց, որ Հադրութը մերն է: Ի դեպ, Արծրուն Հովհաննիսյանի մասին: Նրան հրամայում էին, հնարավոր է՝ այդ ամենը ինքը չէր հնարում: Բայց նա ամեն օր, ամեն օր ասում էր՝ ամեն ինչ նորմալ է, մեր մոտ ամեն բան կարգին է, շուտով մենք կհաղթենք»,-պատմում է Հադրութի նախկին քաղաքապետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Վահան Սավադյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031