Նախօրեից ֆեյսբուքահայությունը խառնվեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումից, թե Տավուշի մարզի գյուղերում խաղաղապահները եւ ադրբեջանցիները սահմանի երկայնքով չափագրումներ են անում:
Տավուշի մարզպետն ու պաշտպանության նախարարությունը հերքեցին Բագրատյանի տարածած ինֆորմացիան։
Տավուշի սահմանամերձ Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանն էլ է հերքում տարածված տեղեկությունը․ «Չէ, չկա, դա սխալ ինֆորմացիա է։ Ես ճշտել եմ՝ նման բան չի եղել, խոսել եմ Ազատամուտ, նման բան չի եղել, հանգիստ է»։
– Պարոն Աղաբաբյան, համայնքում ընդհանուր իրավիճակն ինչպիսի՞ն է, լարվածություն կա՞։
Կարդացեք նաև
– Չէ, հանգիստ է, խուճապ չկա, մարդիկ իրենց բնականոն կյանքով ապրում են, որեւէ խնդիր չկա։
– Տեղեկություններ ունե՞ք։ Մյուս համայնքներում ե՞ւս հանգիստ է։
– Իհարկե, Երեւանում էլ թող հանգիստ լինեն։
– Օրինակ՝ Սյունիքի մի քանի համայնքներում անասնապահության խնդիր կա, մարդիկ անասուններին չեն ուղարկու արոտավայրեր՝ թշնամու առկայությամբ պայմանավորված, ձեզ մոտ այդ առումով ինչպիսի՞ վիճակ է։
– Չէ, մեր մոտ այդ առումով խնդիր չկա, նորմալ է։
– Մի հարց էլ․ որոշ համայնքապետեր միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին, Դուք դե՞մ եք, թե՞ կողմ օրվա իշխանությանը։
– Ես բոլորին դեմ եմ, ես ընդդիմադիրների ցույցերին էլ չեմ մասնակցում, որովհետեւ իրենց էլ եմ դեմ։ Երրորդ ուժին ենք փնտրում ու չենք գտնում։ Արտահերթ ընտրություններ՝ միանշանակ, բայց դա էլ հարցի լուծում չէ։
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: