Շաբաթներ առաջ «Իմ քայլի» ծաղկաձորյան հավաքի ժամանակ, երբ որոշվեց, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու հանրային պահանջ չկա, մեր տեղեկություններով, պատգամավոր Հովիկ Աղազարյանը հորդորել է թիմակիցներին՝ զարգացման նոր նախաձեռնություններով հանդես գալ, աշխուժացնել հետպատերազմական կյանքը եւ տեղում օրինակ է ծառայել՝ ներկայացնելով իր առաջարկը։ Այն է՝ Սեւանում օդանավակայան կառուցել եւ զարկ տալ տուրիզմին։
Աղազարյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ ունի նման գաղափար, այն հիմնավորեց այսպես․ «Եթե պետությունն իր վրա վերցնի փոքր օդանավակայանի կառուցման հարցը, դա մեսիջ կլինի թե՛ ներքին, թե՛ արտաքին ներդրողներին, որ Սեւանի ավազանի մի հատվածը կարող է դառնալ տուրիզմի զարգացման լուրջ կենտրոն»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: