Արթուր Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը
«Ես ՝ Արթուր Հովսեփյանս, լինելով պահեստազորի փոխգնդապետ, Արցախյան առաջին,2016 թվականի ապրիլյան, 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմների մասնակից,Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ շքանշանների ասպետ, սատարում եմ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին՝ մասնակիցը լինելով հայրենիքի փրկության շարժմանը։
30 տարի եղել եմ Հայոց Բանակի կողքին, այսօր ավելի քան երբևէ լինելու եմ բանակի կողքին։ Մեր երկրին պետք է մեկը, ով ճիշտ դիվանագիտական քայլերով երկիրը դուրս կբերի այս ճգնաժամային իրավիճակից, իսկ պատերազմի ծանր հետևանքները ապացուցեցին, որ այդ մեկը երկրի ներկայիս ղեկավար Նիկոլ Փաշինյանը լինել չի կարող»: