Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Չոբանյան. «Որևէ արտառոց բան չի եղել և չկա՝ բացի նրանից, որ երեկ փորձել են խուճապ մտցնել այդ տարածքներում». «Հայկական ժամանակ»

Մարտ 09,2021 09:00

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ Տավուշում արտառոց ոչինչ տեղի չի ունենում:

– Պարոն Չոբանյան, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են Տավուշի վերաբերյալ նման տեղեկություններ տարածվում:

– Այդ հարցի պատասխանը դժվարանում եմ տալ: Ենթադրում եմ, որ կրկին, ինչպես նախորդ անգամները, ինչ-որ անպատասխանատու հարթակներում եղել է նմանատիպ տեղեկատվություն, որը բացարձակ ստախոսություն է և իրականության հետ աղերս չունի: Այդ տեղեկատվությունը տարածել են մարդիկ, ովքեր պղտոր ջրում ձուկ են որսում՝ չմտածելով դրա հետևանքների մասին:

Չի կարելի սեփական քաղաքական ամբիցիաների, ինքնահաստատմանը հասնելու համար զոհաբերել շատ կարևոր հանգամանքներ, որոնցից է ազգային անվտանգությունը, սահմանների պաշտպանությունը, սահմանում ապրող մարդկանց հանդարտությունը և հանգստությունը: Կոչ եմ անում, որ հետայսու նմանատիպ վարքագիծ դրսևորելուց առաջ այդ մարդիկ այս երևույթների մասին մտածեն:

Ցավոք սրտի, մեր հերքումները շատ ավելի դանդաղ են տարածվում, քան պրովոկացիաները: Սրա մասին պետք է մտածենք, թե ինչու է այդպես: Կարծում եմ՝ դա ցույց է տալիս, որ այդ գործողությունները ոչ թե ինչ-որ մարդկանց առանձին, վարքագծային գործողություններ են, այլ ընդհանուր համակարգված միջոցառում:

– Այս պահին ի՞նչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում:

– Որևէ արտառոց բան չի եղել և չկա՝ բացի նրանից, որ երեկ փորձել են խուճապ մտցնել այդ տարածքներում: Ցավոք սրտի, մենք այդ երևույթը չենք կարողացել հաղթահարել: Հուսով եմ, որ այսօր ևս համայնքներում իրականացվող աշխատանքների շնորհիվ, մեդիադաշտում հրապարակումների շնորհիվ մենք այդ խուճապը կարող ենք իջեցնել և հնարավորություն տալ մարդկանց, որպեսզի զբաղվեն բուն գործով, զբաղվեն երկիրը կառուցելով, զբաղվեն իրենց աշխատանքով, և խաղաղություն տիրի մեր համայնքներում, մեր բնակիչների մոտ, որը կար վերջին ամիսների ընթացքում:

– Ի՞նչ իրավիճակ է Տավուշի մարզում, Ազատամուտ համայնքում: Բնակչության շրջանում ի՞նչ տրամադրություններ են տիրում:

– Ես ավելի շատ դա կարող եմ բնութագրել որպես դժգոհություն վերջին օրերի աժիոտաժի վերաբերյալ: Մնացած ամբողջը նույնն է:

Նանե ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031