Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։
Դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը։
Կարդացեք նաև
Սիսիան-«Զանգեր» հատվածում (մերկասառույց), Սյունիքի, (բացի Մեղրի քաղաքից), Լոռու մարզերում, Շիրակի մարզի Ամասիայի (բուք է), Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի տարածաշրջաններում և Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։
Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում բուք է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 270 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ԱԻՆ