Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ ՏԱՑ-ը 2021 թվականի հունվարին կազմել է 92.5 %, այսինքն՝ ՏԱՑ-ը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 7.5% -ով։
Ազգային վիճակագրական կոմիտեն օրերս հրապարակել է ՀՀ սոցիալ- տնտեսական վիճակի մասին տվյալները, ըստ որի՝ մեր երկրում տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում անկում է գրանցվել, եւ ընդամենը մեկ-երկու ոլորտում է աճ արձանագրվել։
Նախորդ տարվա հունվարի ՀՀ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 137 միլիարդ 338 միլիոն դրամ, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ անկումը կազմել է 10.8% , իսկ 2020 թվականի դեկտեմբերի նկատմամբ անկումը կազմել է 42,9%: Արդյունաբերությունում հանքագործական արդյունաբերություն եւ բացահանքերի շահագործման ճյուղում 2021 թվականի հունվարի արտադրության ծավալը կազմել է 39 միլիարդ 637 միլիոն դրամ, այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի նկատմամբ անկումը կազմել է 3.9%, իսկ հունվարը դեկտեմբերի նկատմամբ՝ 2.8% անկում։
Այս տարվա հունվարին մետաղական հանքաքարի արդյունահանման ճյուղում էլ անկում է գրանցվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, անկումը կազմել է 3.9%, իսկ դեկտեմբերի նկատմամբ 0.7 % աճ է գրանցվել։
Կարդացեք նաև
Հանքագործական արդյունաբերության եւ բացահանքերի շահագործման այլ ճյուղեր՝ 2020 թվականի հունվարի նկատմամբ այս հունվարին 2.7% աճ է գրանցվել, իսկ 2020 թվականի դեկտեմբերի նկատմամբ 75.6% անկում է արձանագրվել։
Մշակող արդյունաբերության ծավալն այս տարվա հունվարին կազմել է 68 միլիոն 453 միլիոն դրամ, այս հունվարին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ անկումը կազմել է 18․3%, իսկ 2020 թվականի դեկտեմբերի նկատմամբ անկումը կազմել է 60,3%:
Սննդամթերքի արտադրությունում մի փոքր աճ կա, այս տարվա հունվարին նախորդ հունվարի նկատմամբ աճը կազմել է 1%, իսկ ահա նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ բավականին մեծ անկում է գրանցվել, որը կազմել է 72.4%։
Այս տարվա հունվարին խմիչքի արտադրության ծավալը նախորդ հունվարի նկատմամբ աճել է 2.7%-ով, իսկ դեկտեմբերի նկատմամբ բացասական է ցուցանիշը, անկումը կազմել է 47.9%:
Ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը եւս նվազել է, այս տարվա հունվարը հունվարի նկատմամբ անկումը կազմել է 40.8%, իսկ 2020 թվականի դեկտեմբերի նկատմամբ անկումը 51.4% է։
Հացի արտադրությունն այս տարվա հունվարին նախորդ հունվարի համեմատ եւս նվազել է, անկումը կազմել է 2,2%։ Ցորենի ալյուր եւ աշորայի արտադրության ծավալը նույնպես նվազել է, անկումը՝ 22.1%։
Մսի արտադրությունը եւս նվազել է․ այստեղ անկումը այս հունվարին նախորդ հունվարի համեմատ կազմել է 10.9%: Կաթ եւ կաթնասեր հեղուկ այս ոլորտում 2021 թվականի հունվարին 2020 թվականի հունվարի համեմատ արտադրության ծավալներն ավելացել են, կազմելով 13.6%:
Պանրի արտադրությունում էլ դիտարկվող ժամանակահատվածների համեմատությամբ գրանցվել է 1,7% անկում։
Առեւտրաշրջանառության ծավալը եւս նվազել է, 2021 թվականի հունվարին առեւտրաշրջանառությունը կազմել է 186 միլիարդ 933 միլիոն դրամ, նախորդ տարվա հունվարի նկատմամբ անկումը կազմել է 15.1%, իսկ 2020 թվականի դեկտեմբերի նկատմամբ 46.7%։ Արտաքին առեւտրաշրջանառությունը այս հունվարին նախորդ հունվարի նկատմամբ 16.8%, իսկ հունվարը դեկտեմբերի նկատմամբ 46% անկում։ Արտահանումն այս հունվարին նախորդ հունվարի նկատառմամբ նվազել է 11,3%-ով, իսկ հունվարը դեկտեմբերի նկատմամբ անկումը 39.5% է, ներմուծման ծավալներն էլ այս հունվարին նախորդի նկատմամբ նվազել են 20%, 49.4%իսկ դեկտեմբերի համեմատ՝ 50.6%-ով։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ