«Հայրենիքի փրկության շարժման» անդամներն այսօր այցելեցին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու պատերազմում զոհված հերոսների հիշատակին։ «Մարտի 8-ը պետք է, որ տոն լիներ, բայց կոտրված մեջքով երկրում քաոսի մեջ տոնի մասին խոսելու բարոյական մթնոլորտ չկա։ Մեր կոտրած արժանապատվությունը վերականգնելու ճանապարհն անցնում է Եռաբլուրով։
Վիրավոր սրտով տոն նշելու տրամադրություն չկա, կոտրված են մայրերի, քույրերի, հարսների սրտերը»,-լրագրողների հետ զրույցում ասաց շարժման անդամ, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ