«Նրանք դավադիր պարտության տարան երկիրը, իսկ հիմա անարյուն քաղաքացիական պատերազմի մեջ ենք։ Դուք հավատում եք, որ այդ տխրահռչակը կկարողանա ընտրություններ կազմակերպե՞լ»,-Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ սկսելու մասին հայտարարությանը՝ ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Դա բացառվում է։ Օրեր առաջ Հանրապետության հրապարակում վարչական ռեսուրսով հավաքված զանգվածը․․․նա բարոյական իրավունք ունի՞ ընտրություններ կազմակերպելու։ Ոչ»,-համոզմունք հայտնեց Լիլիթ Գալստյանը։ Նրա խոսքով՝ Փաշինյանը թող մասնակցի ընտրություններին, բայց իր կազմակերպմամբ ընտրություններ հնարավոր չեն։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ