Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն Aravot.am-ին տված հարցազրույցում տեղեկացրեց, որ Գյումրու «Մուշ 2» թաղամասում՝ ֆուտբոլի ակադեմիայի դիմաց, Հայաստան համահայկական հիմնադրամը կառուցում է 104 բնակարան և մանկապարտեզի շենք։
Շինթույլտվությունն արդեն տրված է։
Aravot.am-ի ճշտող հարցին, թե դրանք սոցիալական բնակարաննե՞ր են լինելու, ճարտարապետն ասաց․ «Այո՛, դրանք սոցիալական բնակարաններ են լինելու, նաև աշխատատեղեր են ստեղծվելու։ Առաջին հարկում կլինեն արհեստանոցներ, ամեն դեպքում շահառու դարձած սոցիալական խավին աշխատանքով ապահովելու ուղղությամբ հիմնադրամն աշխատում է»։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի լուսանկարը՝ ffa.am կայքի