Ազգային ժողովրդավարական բեւեռի նախաձեռնող խումբը հավաք է կազմակերպել Նոր Նորք վարչական շրջանում՝ Հայկ Նահապետի արձանի մոտ: «Այսօր կանանց իրավունքների պայքարի օրն է, տասնյակ տարիներ բոլշեւիկները փորձում էին սեփականաշնորհել նաեւ այդ օրը: Եկեք թույլ չտանք նրանց դա անելու: Սա համաշխարհային օր է, կանանց իրավունքների համար պայքարի օր է: Իսկ ինչ ենք անում մենք, մենք իրավունքների համար ենք պայքարում, նախ եւ առաջ մարդու իրավունքներ ասելով՝ նկատի ունենք կանանց իրավունքները»,-ասաց Ազգային ժողովրդավարական բեւեռի նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը:
Նրա խոսքով. «Հնագույն ժամանակներից հայոց զորքի առջեւով գնում էին հայ քրմուհիները եւ թշնամուն տեսնելուց պատռում էին իրենց շորերը՝ ցույց տալով իրենց կուրծքը: Ինչո՞ւ, որովհետեւ նրանք մայրության խորհրդանիշ էին: Հայոց զորքի վահանները կնոջ կրծքի նման են, դա նշանակում է, որ հայոց բանակը, հայոց հողը կինն է պաշտպանում:
Այս պատերազմը կնոջ համար է, Հայաստանը մայր է, մեր լեզուն մայրենին է, մենք պատերազմում ենք մեր կանանց, մայրերի, դուստրերի համար, մենք այսօր ծաղիկներ չբերեցինք, որովհետեւ սուգ է հայոց երկրում, դրա համար ես խնդրեցի ձեզ, որպեսզի մեր առաջին հավաքը Հայկ Նահապետի արձանի մոտ լինի:
Ես ուզում եմ մեր տղաների, ասպետների անունից, զինվորների, մեր զորքի անունից երդվել, որ մենք ձեզ միշտ կպաշտպանենք, կպաշտպանենք մեր մայրենի լեզուն, մեր մայր Հայաստանը… Մեր կռվի իմաստը ձեր արժանապատվությունն է, ձեր հանգստությունը, մեր խաղաղությունը, մենք կանենք դա: Երդվում ենք այսօր մեր նահատակների անունից, Հայկ Նահապետի արձանի մոտ ենք ասում: Մենք կբերենք ձեզ խաղաղություն, սեր եւ երջանկություն»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ