Մամուլում նկարներ են տարածվում, թե Իջևանում ռուս խաղաղապահները գնումներ են կատարում։
Մեզ չհաջողվեց տեղեկությունը ճշտելու նպատակով կապ հաստատել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ։
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Իջևանի համայնքապետ Հայկ Ղալումյանից, սակայն վերջինս նշեց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում։
Կարդացեք նաև
Մենք կփորձենք պարզաբանում ստանալ Իջևանում գնումներ կատարող ռուս խաղաղապահների վերաբերյալ և լրացուցիչ տեղեկության դեպքում նորից կանդրադառնանք նյութին։
Նշենք, որ արդեն երկու օր է ընդդիմությունը պնդում է, որ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում ադրբեջանցիները սահմանների գծումներ են կատարում, որը սակայն կտրուկ հերքեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ պնդելով, որ տեղեկությունները կեղծ են և նման խոսակցությունների շրջանառումը անհարգալից վերաբերմունք է տավուշեցիների նկատմամբ։
Սաթենիկ Հովսեփյան