Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը ԱՄՆ-ին սպառնացել է C-400-ներ գնելու հարցում իր վրա ճնշումների առնչությամբ:
«Եթե այլ երկիր գալիս է մեզ մոտ առավելապաշտական դիրքորոշմամբ և ասում «կամ մեր ասածով պետք է լինի կամ չի լինի», նման վերաբերմունքը մեզ դրդում է շարժվել մյուս ուղղությամբ»,- ասել է Քալընը Bloomberg-ի հետ զրույցում:
Քալընն ընդգծել է, որ Թուրքիան կարող է ձեռք բերել ռուսական C-400 համալիրներ՝ առանց ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգը խախտելու: Նա կոչ է արել ԱՄՆ-ին հասկանալ, որ այդ համալիրները գնելու որոշումը «մեկ ժամում չի ընդունվել», և ընդունել Անկարայի դիրքորոշման լրջությունն այդ հարցում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ