Մի խումբ հրեա և իսրայելցի ակադեմիկոսներ բաց նամակ են գրել՝ հանդես գալով ի պաշտպանություն Հայաստանի և ընդդեմ Իսրայելում տարվող հակահայ քարոզչական արշավների:
«Մենք այս բաց նամակը գրում ենք, քանի որ իսրայելական և հրեական մամուլում Հայաստանը զրպարտելու և վարկաբեկելու արշավ է ընթանում, և մենք կասկածներ ունենք, որ այն ֆինանսավորվում է Ադրբեջանի կողմից»,- ասվում է բաց նամակում:
Դրանում մանրամասն ներկայացվում է հայ ժողովրդի պատմությունը և կրած զրկանքները՝ սկսած քրիստոնեության ընդունումից ու հայկական գրերի բացառիկությունից մինչև Ցեղասպանություն և Ադրբեջանում հայկական ջարդեր:
«Մենք կցանկանայինք այստեղ հայտարարել, որ մենք, որպես հրեաներ և իսրայելցիներ, պաշտպանում ենք հայ ժողովրդի ՝ իրենց հայրենիքում որպես ազատ ազգ ապրելու իրավունքը: Մենք հարգում ենք նրանց հնագույն, պատվարժան և բացառիկ մշակույթը: Մենք դատապարտում ենք նրանց հասցեին ուղղված ատելի զրպարտությունը: Մենք նաև դատապարտում ենք հակասեմականության բոլոր դրսևորումները՝ անկախ դրանց պատրվակներից: Մենք դեմ ենք հայերի դեմ ագրեսիային և կարծում ենք, որ մեր երկիրը չպետք է որևէ մաս ունենա դրանում: Մենք կկանգնենք նրանց կողքին»,- ասվում է նամակում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ