«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Նոյեմբերի 9-ի փաստաթղթից անցել է չորս ամիս, հանրությունը առ այսօր տեղյակ չէ, թե
1.Կառավարությունը ի՞նչ համալիր փաթեթ է քննարկում Ռուսաստանի հետ։
2.Ի՞նչ պարտավորություններ է վերցրել Ադրբեջանի առաջ։
Կարդացեք նաև
3.Ի՞նչ ենք անելու Թուրքիայի մասով։
4.Ի՞նչ աշխատանք է տանում Մինսկի խմբի հետ։
5.Ի՞նչ ծրագիր ունի Արցախի ապագայի մասով։
6.Ի՞նչ կանխատեսումներ ունի մեր շուրջ զարգացող իրավիճակի մասով։
7.Ի՞նչ են բանակցել վերջին 30 և վերջին 3 տարում։
8.Ի՞նչ միջոցներով են պատրաստվում պահել եռապատկված երկարությամբ առաջնագիծը։
9.Ի՞նչ են փոխելու բանակում։
10.Ինչո՞ւ մեր ներսում չի քննարկվում Արցախի կարգավիճակի հարցը։ Պատրաստվում են արդյոք ճանաչել Արցախի որևէ կարգավիճակ։
11…
Պաշտոնական չեք կարող հայտարարել՝ էդ անտեր «ՊՈԱԿ»-ը մի անգամ նպատակային օգտագործեք։ Էս ժողովուրդն իրավունք ունի իր ապագայի վերաբերյալ տեղեկացված որոշում կայացնելու։
Ու էս պայմաններում էլ ընտրություննե՞ր են անցկացվելու։ Որ ինչի՞ ու ինչի միջև ընտրեն մարդիկ՝ «դա պետական գաղտնիք է»-ի ու «պապայի արև լավ կլինի»-ի՞։