Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Պետրոսյան. «Ոչ մի օրենքում, նորմատիվ իրավական ակտում վարչապետի հրահանգը որպես իրավական կարգավորիչ չկա»

Մարտ 08,2021 15:52

ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով վերջին օրերին արագ զարգացող իրադարձություններին՝ առանձնացրեց, իր դիտարկմամբ, դրանցից ամենակարեւորները:

Նա հատկապես անդրադարձավ այն հարցին, թե Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ չի հակադարձում Ալիեւին: Պատգամավորի կարծիքով՝ իրականում նա լուռումունջ չէ, նա գոռալով հակադարձում է ոչ թե Ալիեւին, այլ ուզում է վախեցնել մեր ազգաբնակչությանը: Մասնավորապես, հիշեցնելով ուղիղ եթերներից մեկում իրեն քննադատողների հասցեին ուղղված վարչապետի խոսքը, թե քաղաքական հայտարարությունների չափերը անցնողներին կձերբակալեն, պատգամավորը հարցնում է, թե ո՞վ կարող է քաղաքական հայտարարությունների չափ որոշել: Նաեւ վարչապետին  հորդորեց՝ իր վստահած իրավաբաններին հարցնի ու հետո ասի, թե ո՞ր օրենքի ո՞ր հոդվածով իրավունք կա որոշել, քաղաքացիների խոսքի ազատության չափը: «Այսինքն, նա ուղղակիորեն մատնում է, որ իրավապահ մարմինները գործում են իր անմիջական ցուցումների ներքո: Ոչ մի օրենքում, նորմատիվ իրավական ակտում վարչապետի հրահանգը որպես իրավական կարգավորիչ չկա»,-ասաց Գեւորգ Պետրոսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031