Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք չհանձնվեցիք, որ մենք ունենանք երջանիկ ու խաղաղ երկիր. Վազգեն Մանուկյան

Մարտ 08,2021 15:40

Սիրելի՛ հայ կանայք,
Այսօր մեր սերն ու երախտագիտությունը ձեզ վերահաստատելու օրերից մեկն է, ասելու, որ դուք մեր երկրի, մեր ապագայի, մեր երազանքների ոգեշնչող ուժն եք, մեր ազգային կոդի շարունակողը և դուք անգամ 21-րդ դարում կրում եք այդ առաքելությունը։
Ձեզ հետ միասին մենք պայքարեցինք ու կերտեցինք մեր անկախությունը, հաղթեցինք պատերազմում, հաղթահարեցինք ցրտի ու մթի տարիներ, և այդ փորձությունների ծանր բեռը, հատկապես Ձեր ուսերին էր։

Դուք չհանձնվեցիք, որ մենք ունենանք երջանիկ ու խաղաղ երկիր, բայց Ձեր որդիներին ու ամուսիններին ասացիք՝ Հայրենիքն ամենաթանկն է։ Եվ երբ պահն եկավ, դուք Հայրենիքին նվիրեցիք ձե՛ր ամենաթանկը։

Թանկագի՛ն մայրեր, խոնարհվում ենք Ձեր առջև, այդ հերոսներին կերտողը դուք եք։

Սիրելի՛ կանայք,
Այսօր դուք հուսահատ եք, կորսված երազանքներով ու չփարատվող ցավով։ Մենք ձեզ երջանիկ ու խաղաղ երկիր ենք պարտք, մեր հերոսներին արժանի Հայրենիք։ Համոզված եմ, որ թևութիկունք դարձած՝ մենք կկերտենք այն Հայաստանը, որին արժանի եք դուք՝ հզոր, ազգային ու արժանապատիվ։

Վազգեն ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հայրենիքի փրկության շարժում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031