Լրահոս
Օրվա լրահոսը

Մանե Թանդիլյան. Դուք չխնայեցին ձեր որդիներին, ամուսիններին, եղբայրներին՝ հանուն մեր ապրելու…

Մարտ 08,2021 15:47

Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախյան պատերազմից հետո, ցավոք, մեր երկրում բոլոր օրերը շարունակում են մնալ նույնը՝ ապագայի փնտրտուքի մտածմունքներով, անցյալի ցավերի հույզերով լեցուն։

Դուք չխնայեցին ձեր որդիներին, ամուսիններին, եղբայրներին՝ հանուն մեր ապրելու…

Շատերդ էլ անձնազոհությամբ մարտնչեցիք պատերազմի առաջին շարքերում՝ հանուն մեր ապրելու…

Ձեր ուժն ու նվիրումը մեր զինվորներին սահմանների պաշպանության ժամանակ միշտ եղել է բացառիկ կարևոր։ Դուք եղել եք այդ պայքարի հավասար մարտիկը՝ ձեր աղոթքներով, ձեր կամքով։

Մենք պետք է շարունակենք մեր հոգածությունը, պատասխանատվությունը մեր երկրի զարգացման գործում՝ հանուն անվտանգության, խաղաղության, բարեկեցության։

Կանանց ներգրավումը պետականաշինության գործում պետք է դառնա ճգնաժամից դուրս գալու կարևորագույն գրավականը՝ մի կողմ թողնելով անցյալի ու ներկայի արանքում փոխադարձ ատելության ու մեղադրանքի անդադար պայքարը։

Յուրաքանչյուրս մեր ոլորտում պետք է կրենք Հայաստանի ապրելու ու արարելու մեր բաժին պատասխանատվությունը՝ ստեղծելով գեղեցիկի, բարու, դրականի բացառիկ մթնոլորտ՝ հիմնված մարդկային հարգանքի, վստահության վրա։

Վստահ եմ, որ մենք կարող ենք ու հաջողելու ենք Ապրելու ու Արարելու Հայաստան կառուցելու մեր առաքելության իրագործումը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031