Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախցի կինը, երեք ազատամարտերի ընթացքում էլ կանգնած լինելով ամուսնու և որդիների թիկունքում, պատվով կրել է հերոսածին ու հերոսամայր կոչումը

Մարտ 08,2021 14:52
arcax aj

Ի սրտե շնորհավորվում եմ Ձեզ կանանց միամսյակի առիթով:

Թեև Մարտի 8-ը Արցախում պետականորեն և պաշտոնապես ընդունված չէ որպես տոն օր, ժամանակի ակունքներից ծնված այս տոնը մեր հասարակության մեջ արմատավորվել է և ավանդաբար հռչակվել կանանց արժևորելու ևս մեկ օր:

Հայ կինն ու մայրը իր նվիրումով, սիրով ու առաքինի իմաստությամբ միշտ էլ առանձնակի դեր է ունեցել ընտանիքներում և հասարակական կյանքում՝ պահպանելով դարերով ձևավորված ավանդույթները:

Արցախցի կինը, երեք ազատամարտերի ընթացքում էլ կանգնած լինելով ամուսնու և որդիների թիկունքում, պատվով կրել է հերոսածին ու հերոսամայր կոչումը:

Այսօր գարնանային վերազարթոնքի օրը ուզում եմ վերհառնեք՝ որպես պահապան հրեշտակներ պատերազմի դաշտում կորցրած Ձեր զավակների, կողակիցների, հարազատների համար, քանզի հայրենիքը իր ուժեղ և անկոտրում դուստրերի կարիքն ունի:

Կրկին շնորհավորելով Ձեր միամսյա տոները, մաղթում եմ երջանկություն, ոգու ամրություն, արևշատություն, և շարունակե΄ք Ձեր լույսն ու ջերմությունը սփռել, նվիրել ու նվիրվել:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի

լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031