«Ալիք մեդիա». Մարտի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 147 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 272 998 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է համեմատաբար ավելի քիչ՝ 7 823 թեստավորում, որից 3 613-ը հակամարմինների թեստով, 4 210-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 193 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 266 886 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 15 մարդ, ընդհանուր՝ 3 591:
Դրականության ցուցանիշը՝ օրական 1.88%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 1.54%, վերջին 7 օրվանը՝ 1.67%:
Հարություն ՄԱԼԽԱՍՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: