Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի ուղերձը՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ մայրեր և քույրեր,
Ազգի համար օրհասական բոլոր պահերին դուք միշտ եղել եք վճռական իրադարձությունների մասնակից, ինչը վկայում է ձեր մեծագույն հայրենասիրությունը։
Անուրանալի է նաև ձեր առաքելությունը Արցախյան ազատագրական պայքարի ամբողջ ընթացքում, այն մեծ ավանդը, որ ներդրել եք ազգի առջև ծառացած հիմնախնդիրների լուծման գործում։
Կարդացեք նաև
Գարնանային այս օրը հատկապես մեծարում ենք հերոս որդիներ ծնող և դաստիարակող հայ կանանց։ Գլուխ ենք խոնարհում որդեկորույս և այրիացած հայուհիների վաստակի առջև և պարտավորվում անել ամեն հնարավորը՝ կերտելու այնպիսի ապագա, որը կթեթևացնի նրանց վիշտը։
Սիրելի՛ կանայք
Մարտի 8-ի, Կանանց միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ, մաղթում ամենայն բարիք, սեր, երջանկություն, քաջառողջություն եւ հոգու ամրություն՝ միասին եւ պատվով հաղթահարելու Արցախի պատմության այս ծանր հատվածը:
Մամուլի հաղորդագրություն