Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկացած քայլ, ցանկացած միջոց պետք է ձեռնարկել այս գրեթե անդառնալի զարգացումները կանխելու համար. Գևորգ Դանիելյան

Մարտ 07,2021 22:35

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը 

Լավ ի՞նչ իրավական հիմքով և ինչի՞ դիմաց են շարունակվում Ազգային ժողովի սահմանադրական կարգավիճակի շրջանցմամբ՝ պետական սահմանի ապօրինի գծանշումների անվան տակ տարածքների զիջումներն ու անվտանգության կորուստը։

Մի՞թե սրա հակասահմանադրականությունը միայն Մարդու իրավունքների պաշտպանն է նկատում ու մտահոգված։ Հարգելի ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՛Ր, ինչո՞ւ չեք նախաձեռնում քննիչ հանձնաժողովի ստեղծում, դրա համար մեծամասնության համաձայնությունը պետք չէ, այն ստեղծվում է իրավունքի ուժով։

Միայն թե հղում չանեք Սահմանադրության 108-րդ հոդվածի 4-րդ մասի վրա, քանզի սրանք միայն պաշտպանության և անվտանգության ոլորտներ չեն, սա առնվազն միջազգային պայմանագրերը խորհրդարանում վավերացնելու ասպեկտ է։ Նույնիսկ եթե պայմանականորեն այս ամենը դիտարկենք որպես զուտ պաշտպանության և անվտանգության ոլորտներ, ինչո՞ւ չեք փորձում իրավասու հանձնաժողովին պարտադրել զբաղվելու իր անմիջական առաքելությամբ, երբ դրա համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջը։

Ցանկացած քայլ, ցանկացած միջոց պետք է ձեռնարկել այս գրեթե անդառնալի զարգացումները կանխելու համար, խնդրում ենք, մի հապաղեք, մի մոռացեք, որ հենց այդ տարածքների բնակիչներն են առավել հակված լինելու արտագաղթի …

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031