ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը
2018-ի ապրիլ-մայիսին իմ եւ իմ ընկերների բնակարանների մոտ «նիկոլականները» տեղադրում էին դագաղներ եւ սեւ լենտեր։
Սա անմարդկային քայլ ու դիվային պարահանդես էր։
Այսօր նման դագաղներ տեղադրվում են իշխանավորների բնակարանների մոտ։
Նման դրսեւորումներին ես բացասական եմ վերաբերվում եւ եթե կուզեք մերժում եմ։
Կապիտուլյանտների դեմ պայքարը չեմ կարծում, թե պետք է իրականացվի նման մեթոդներով։
Վանդալիզմին վանդալիզմով չեն հաղթում։
Կարդացեք նաև
Հ.Գ. Ինչ ցանենք, այն էլ կհնձենք։