Մի քանի տարի առաջ ձեր ուշադրությանն էի ներկայացրել «Բաունտի» տորթի իմ տարբերակը: Իսկ այսօր ներկայացնում եմ «Բաունտիի» վեգան տարբերակը, որը ստացել եմ շոկոլադե վեգան բիսկվիթի եւ «Բաունտիի» միջուկի որոշակի փոփոխության ենթարկված բաղադրատոմսերի համադրումից: Ասեմ, որ իսկապես շատ համեղ է ստացվում, ոչնչով չի զիջում իսկական «Բաունտիին»:
Անհրաժեշտ մթերքները
Խմորի համար
Ալյուր-300 գրամ
Կարդացեք նաև
Շաքարավազ-200 գրամ
Կակաոյի փոշի-4-5 ճաշի գդալ
Աղ-1 թեյի գդալ
Սոդա-1 թեյի գդալ
Ջուր-1 բաժակ
Բուսական յուղ-0,5 բաժակ
Խնձորի կամ սպիտակ գինու քացախ-1 ճաշի գդալ
Կոկոսի փաթիլներ- 150 գրամ
Շաքարավազ-110-120 գրամ
Եգիպտացորենի կամ կարտոֆիլի օսլա-1 լիքը ճաշի գդալ
Կոկոսի յուղ-80-100 գրամ
Կոկոսի կաթ- 1 բաժակ
Սեւ, դառը շոկոլադ-100 գրամ
Կոկոսի յուղ-1 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Շատ հեշտ է պատրաստվում: Խմորի համար նախատեսված չոր մթերքները՝ մաղած ալյուրը, սոդան, կակաոյի փոշին, աղը եւ շաքարավազը լցրեք մեկ ընդհանուր թասի մեջ, գդալով լավ խառնեք:
Բուսական յուղը, քացախը եւ ջուրը ավելացրեք չոր բաղադրիչներին, շարունակեք գդալով խառնել, որ դառնա համասեռ զանգված:
Դրեք 190 աստիճան տաքացրած ջեռոցը մոտ 40 րոպեով: Անջատեք ջեռոցը, թողեք եւս 15 րոպե, ապա հանեք, թողեք ամբողջությամբ սառչի:
Մինչ խմորը ջեռոցում պատրաստվում է, պատրաստեք նաեւ միջուկը: Միջուկի համար նախատեսված բոլոր մթերքները լցրեք փոքրիկ կաթսայի մեջ, լավ խառնեք, ապա դրեք մարմանդ կրակին, որ եփվի: Եփեք մոտ 10 րոպե, մինչեւ կրեմը պնդանա: Անջատեք եւ դրեք մի կողմ, որ սառչի:
Երբ խմորն ու կրեմը սառեն, խմորի մեջտեղից կիսեք: Մի կտորի վրա քսեք միջուկը, ծածկեք մյուս շերտով:
Շոկոլադը հալեցրեք կոկոսի յուղի հետ միկրոալիքային վառարանում 20-30 վայրկյանների ընթացքում, կամ հալեցրեք ջրային բաղնիքի վրա: Քսեք տորթի երեսին: Դրեք սառնարան 1-2 ժամով, որից հետո կարող եք մատուցել:
Պատրաստման մանրամասները կարող եք տեսնել տեսանյութում.
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ