Լրահոս
Օրվա լրահոսը

Արտահերթ ընտրությունների դեմ պայքարի առաջամարտիկները պետք է անկեղծ գնահատեն, թե որքանով են իրականանալի կեղծիքի մեխանիզմների՝ ժամանակին եղած հնարավորությունները․ Էդմոն Մարուքյան

Մարտ 07,2021 18:49

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանում թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրությունների վերաբերյալ միշտ ասվել է, որ զորամասերը կազմակերպված եղանակով օգտագործվել են ի շահ տվյալ պահին գործող իշխանության կողմից որպես ընտրական ռեսուրս՝ ուղղորդված քվեարկություն կամ կրկնաքվեարկություն իրականացնելու համար:

Այժմ, ինչպես հասկանում եք, նման երևույթ չի կարող լինել, և բանակը պահպանելու է ամբողջական չեզոքություն, և իշխանությունը որևէ լծակ այս առումով չի ունենալու:

Նույնը նաև պետական ապարատի մասին է: Չհաշված մի քանի տասնյակ ՔՊ-ականներ, ովքեր այս կամ այն գործն են ստացել պետական համակարգում, տեսանելի է, թե պետաշխատողները ինչ վերաբերմունք ունեն նրանց նկատմամբ:

Ի վերջո, այդ ռեսուրսով Հանրապետության Հրապարակի 1/4-ի ներկայությունը ապահովելուց հետո ևս փաստ չէ, որ նույն այդ մարդիկ տեղամասում գտնվելով քվեարկելու են իշխանության օգտին:

Այսպիսով արտահերթ ընտրությունների դեմ պայքարի առաջամարտիկները պետք է անկեղծ գնահատեն, թե որքանով են իրականանալի կեղծիքի մեխանիզմների ժամանակին եղած հնարավորությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031