Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացառում եմ, որ ՀՀԿ-ն նման գործողության մեջ ներկա գտնված կամ կազմակերպիչ լիներ». Կարինե Աճեմյանը 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի տան առաջ դագաղ ու ծաղկեպսակ դնելու մասին

Մարտ 07,2021 18:15

«Ես, առհասարակ, ոչ միայն չեմ ողջունում, այլ դատապարտում եմ բոլոր այն դեպքերը, բոլոր մարդկանց հանդեպ, որոնք իրականացվում են: Կլինեն թե՛ բռնության խոսքեր, թե՛ արարքներ, թե՛ գործողություններ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ կուսակցության անդամ Կարինե Աճեմյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի այն խոսքերին, որ դագաղներ, ծաղկեպսակներ եւ նման բաներն ի հայտ են եկել ոչ թե 2018-ին, այլ՝ 2008-ին, ներկայիս ընդդիմադիրների կողմից, երբ ծաղկեպսակ էին դրել առաջին նախագահի տան դիմաց:

Ըստ տիկին Ջուլհակյանի՝ մի ամբողջ հուղարկավորություն էին կազմակերպել, եւ ինքն այդ երեւույթը դատապարտել է ե՛ւ 2008-ին, ե՛ւ 2018-ին:

Հիշեցնենք, որ երեկ էլ քաղաքացիները ծաղկեպսակ եւ դագաղ էին դրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի տան առջեւ:

«Անկախ իմ վերաբերմունքից Անդրանիկ Քոչարյանի հանդեպ, որը, մեղմ ասած՝ բացասական է, ես համարում եմ, որ նման գործողություններն անթույլատրելի են: Եթե մենք մեզ քրիստոնյա ազգ ենք համարում, մենք իրավունք չունենք նման կերպով հակադարձել եւ նման լեզվով խոսել, որովհետեւ մենք դա դատապարտել ենք: Ես շատ լավ հիշում եմ 2018 թվականին ինչեր արվեցին: Ես լավ հիշում եմ՝ 2018-ին այդ խայտառակ իրադարձությունը, երբ դագաղներ էին տարվում, դագաղի կողքից կենդանի երաժշտության տակ պարում էին, եւ ես դա համարում եմ չափազանց հակահումանիստական, չափազանց հակաքրիստոնեական արարք: Ի վերջո, պետք է վախ ունենալ Աստծո առաջ եւ չի՛ կարելի այդպիսի մեղքերի տակ մտնել: Ես դա համարում եմ մեծ մեղք՝ ամեն պարագայում՝ ով էլ դա իրականացնի»,-ասաց տիկին Աճեմյանը:

Վերադառնալով 2008 թվականին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տան առաջ դագաղ ու պսակ դնելու թեմային՝ Կարինե Աճեմյանն ասաց՝ ես համոզված եմ, որ մեր քաղաքական ուժը երբեւէ նման բան չի արել. «Բացառում եմ, որ Հայաստանի հանրապետական կուսակցության որեւէ անդամ կամ համակիր նման ձեւով հանդես գար կամ նման գործողության մեջ ներկա գտնված կամ կազմակերպիչ լիներ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031