Լրահոս
Օրվա լրահոսը

Այս իրավիճակում ընտրությունը որպես գերնպատակ ձեռնտու է միայն նրանց, որոնք պաշտոն են ուզում, ոչ թե կայունություն. Արմեն Աշոտյան

Մարտ 07,2021 15:56

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

«Արտահերթ ընտրություններ» օրակարգը սպասարկող ուժերը իրականում շարունակում են կատարել իրենց դաշնակցային պարտավորությունները դավաճան իշխանությունների նկատմամբ եւ սպասարկել անձամբ Նիկոլի շահերը։

Պատկերացրեցիք, չէ՞, «ընտրություններ՝ հենց հիմա» սկզբունքով իրավիճակը այսօրվա Հայաստանում։
Երկրում, որտեղ իշխանությունը պատերազմ կեղծեց։ Հանրահավաք կեղծեց։ «Հեղափոխություն» կեղծեց։
Որ արյունահոսում է ամեն օր։
Ամեն օր տարածք, մարդ ու փող է կորցնում։
Ամեն օր արտաքին վտանգի տակ է։
Ամեն օր նսեմացվում ու ստորացվում է աշխարհում։
Ամեն օր խորանում է բեւեռվածությունը։

Այս իրավիճակում ընտրությունը որպես գերնպատակ ձեռնտու է միայն նրանց, որոնք պաշտոն են ուզում, ոչ թե կայունություն։ Որոնք ուզում են լեգիտիմացնել դավաճանությունը, ոչ թե արդարության հասնել։
Մենք ասում ենք. հիվանդը մեռնում է, ոմանք մեզ հետ գլխավոր բժիշկի պաշտոնի կռիվ են անում։

2.5 տարի արցախյան հարցում դավաճան իշխանությունների կողքին անվերապահորեն կանգնած ուժերը ունեն պատասխանատվության իրենց բաժինն այսօրվա աղետի համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031