Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Դիլիջանի նախկին համայնքապետը վարչապետի որոշման առիթով Սահմանադրական դատարան է դիմել

Մարտ 07,2021 15:44

Դիլիջանի նախկին համայնքապետ Արմեն Սանթրոսյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ բողոքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Դիլիջանի ժամանակավոր ղեկավար նշանակելու որոշման դեմ։

Մեզ հետ զրույցում Արմեն Սանթրոսյանը նշեց, որ դիմումն այն մասին է, որ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրությամբ իրավունք չուներ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու։

«Դիմել եմ ոչ թե նրա դեմ, թե ում է նշանակել, այլ այն, որ վարչապետը իրավունք չունի համայնքապետ նշանակելու, այլ պետք է գործող համայնքապետը լինի ժամանակավոր պաշտոնակատար մինչև նոր ընտրությունների անցկացումը»,- նշել է Սանթրոսյանը։

Նախկին համայնքապետի փոխանցմամբ՝ ինքը ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման մասին տեղեկացել է փետրվարի 26 -ին, սակայն որոշումն իր համար այդքան էլ անակնկալ չի եղել։

Նշենք, որ փետրվարի 26 -ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանի ժամանակավոր ղեկավար է նշանակել Դիլիջանի ավագանու անդամներից Դավիթ Սարգսյանին։

 

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031