Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարկեսյան ընթրիք` գումարած թարգմանություններ

Մարտ 07,2021 13:41

Մարտի 6-ին նշվում է կոլումբացի վիպագիր, սցենարիստ և լրագրող Գաբրիել Գարսիա Մարկեսի ծննդյան օրը։

Այդ առիթով «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնը և «Անտարես» հրատարակչությունը նախաձեռնել էին «Մարկեսյան ընթրիք» խորագրով միջոցառում:

Ընթրիքին, ի թիվս այլոց, ներկա էին գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, թարգմանիչ, կինոգետ, մարկեսյան գրքերի խմբագիր Զավեն Բոյաջյանը, թարգմանիչներ Ռուզաննա Պետրոսյանը, Կառա Չոբանյանը։

Նրանք գինու սեղանի շուրջ քննարկվեցին Գաբրիել Գարսիա Մարկեսի նոր թարգմանությունները, խոսվեց նոր հրատարակությունների մասին:

«Մարկեսի գործերը համարվում են բեսթսելլերներ և դրա համար առանձնահատուկ հպարտանալու առիթ կա, քանի որ բարձրակարգ թարգմանություններ և հրաշալի գրքեր են հրամցվում հայ ընթերցողին ու ստանում ենք փոխադարձ լավ արձագանքը, ինչն էլ ուրախացնում է մեզ», -իր խոսքում նշեց հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը։

Երեկոյի ընթացքում անցկացվեց Մարկեսի «Հարյուր տարվա մենություն», «Նահապետի աշունը», «Հուշագրություն իմ տխուր պոռնիկների մասին», «Գնդապետին գրող չկա», «Երեքշաբթի օրվա սիեստան», «Հայտարարված սպանության քրոնիկոն», «Սերը խոլերայի ժամանակ» գրքերի հայերեն թարգմանությունների շնորհանդեսը, որոնք լույս է ընծայել «Անտարեսը»-ը:

Հարկ է նշել, որ 2014 թվականի ապրիլին՝ Գարսիա Մարկեսի մահից հետո, Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը նրան անվանել է «երբևէ ապրած ամենանշանավոր կոլումբիացին»։

Մոնիկա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031