Մարտի 6-ին` կանանց միջազգային տոնի շրջանակում, Մուղդուսյան արվեստի կենտրոնի հետ համատեղ Ե. Չարենցի տուն-թանգարանը ճանաչողական հետաքրքիր միջոցառմամբ հերթական անգամ բացեց իր դռները:
Կենտրոնի հիմնադիր, նկարչուհի Մարիամ Մուղդուսյանը ներկայացրեց իրենց նախաձեռնությունը: Ցուցադրվեցին Առաջին Հանրապետության խորհրդարանի կին պատգամավորների, հասարակական գործիչների, մտավորականների, գրողների ֆոտոմանեկեններ, որոնք հենց մուտքի մոտ դիմավորեցին թանգարան եկողներին:
- Զապել Եսայան (հրապարակախոս, գրող, հասարակական գործիչ),
- Սիրան Սեզա (հայ արձակագիր, հրապարակախոս, խմբագիր),
- Հայկանուշ Մառք (Թոփուզյան) արձակագիր, լրագրող, հասարակական գործիչ),
- Մարիամ Թումանյան (հասարակական ու մշակութային գործիչ, բարերար, մեկենաս),
- Սրբուհի Տյուսաբ (հայ առաջին կին վիպասան, արևմտահայ գրող, հրապարակախոս),
- Վարվառա (Վարյա) Սահակյան – (Առաջին Հանրապետության խորհրդարանի պատգամավոր):
Հայ ժողովրդի պանծալի դուստրերի կողքին տեղադրված էին նրանց կենսագրություններն ու լուսանկարները:
Ցուցադրության բացմանը ելույթ ունեցավ Նաիրյան վոկալ անսամբլը (ղեկ.՝ Նաիրա Մուղդուսյան):
Կարդացեք նաև
Ցուցադրվեցին նաև կենտրոնի սաների գեղանկարչական աշխատանքները` կավե քանդակները`քաղաքի հրեշտակները, ԶԱՊԷԼ բրոշների, բրոշների ու բաժակների տեսականին` նաև ԶԱՊԷԼ արկղիկներում, ձեռագործ բացիկներ, զանգերի տեսքով Զապել Եսայանի, Գարեգին Նժդեհի դիմապատկերներով…
Նաիրյան վոկալ անսամբլը ներկայացրեց նաեւ իր անդրանիկ ձայնասկավառակը` անվանական արկղիկով: Բայց ամենահուզիչ անակնկալը` քանդակների հեղինակ, նկարիչ երեխաների համատեղ ելույթն էր` Նաիրյան վոկալ անսամբլի հետ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ