Խոր վշտով հայտնում ենք, որ Հայրենիքի համար մղվող պատերազմում անմահացել է ԵՊԿ շրջանավարտ Գագիկ Խաչատուրյանը։
Գագիկ Խաչատուրյանը սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակադեմիական երգեցողության բաժնում (սկզբում՝ պրոֆեսոր Սվետլանա Կոլոսարյանի, այնուհետև՝ դոցենտ Առնոլդ Քոչարյանի դասարանում):
Զորակոչվելուց առաջ Գագիկը ընդունվել էր ԵՊԿ մագիստրատուրայի վոկալ-տեսական ֆակուլտետի ակադեմիական երգեցողության բաժին։
2019 թվականին պարտադիր զինվորական ծառայության էր զորակոչվել Արցախ, ծառայում էր Մեխակավանում։ Նրա աճյունը գտնվեց պատերազմից միայն 5 ամիս անց։
Կարդացեք նաև
5 ամիս շարունակ նրա բոլոր ընկերները, հարազատներն ու հարազատ բուհը սպասում էին նրա վերադարձին, սակայն հրաշք տեղի չունեցավ։
Մեր ցավակցություններն ենք հայտնում Գագիկ Խաչատուրյանի ընտանիքին, հարազատներին, դասախոսներին ու ընկերներին։
ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱ