ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը
Հարգելի՛ հայրենակիցներ,
Այսօր հանդիպել եմ «Հայկական աշխարհագրական նախագծի» անդամ մի խումբ երիտասարդների հետ, ովքեր իրենց հայրենիքի արցախյան հատված են այցելել Կաչաղակաբերդ բարձրանալու համար:
Հետպատերազմյան շրջանում այս ձևաչափով սա իմ առաջին հանդիպումն էր, որը հատուկ ուղերձ ուներ՝ Մայր Հայրենիքում և Սփյուռքում ապրող մեր հազարավոր երիտասարդներին ուղղված. Արցախն այսօր առավել, քան երբևէ, գրկաբաց սպասում է բոլորիդ: