Փոխգնդապետ Մարտիկ Բաղդասարյանը, որ հաջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ՊՆ շենքի առջեւ հավաքված զինվորականների շարքում էր, լրատվամիջոցներին ասաց. «Այստեղ շատերը Հայոց բանակի հիմնադիրներն են, որոնք քարը քարի վրա դնելով, զինվորին զինվորի կողքին կանգնեցնելով կառուցել, ստեղծել ու փայփայել են մեր փառապանծ բանակը: Ես կոչ եմ անում ժողովրդին, մարտական իմ բոլոր ընկերներին՝ պաշտպան կանգնել Հայոց բանակին, որպեսզի այն չթուլանա:
Իշխանությունները բանակի բարձրաստիճան սպայակազմի արած հայտարարությունը որակում են որպես ռազմական հեղաշրջման փորձ: Դա դիտավորյալ են անում բանակը թուլացնելու, հայրենասիրությունը արատավորելու համար: Այդպիսի բան չկա: Մենք այստեղ ենք, որպեսզի պաշտպանենք մեր բանակը, մեր հայրենիքը, մեր ու բոլորիս պետականությունը՝ Հայաստանի սահմաններին Հայոց բանակի միջոցով:
Եթե բանակը թուլացավ, դա նշանակում է հայ ժողովրդի վրա մի մեծ գերեզմանաքար են դնում: Բանակը պետք է գուրգուրել, այլ ոչ թե փորի համար թուլացնել: Հայոց բանակին, ԳՇ պետին ով դիպավ, նա թշնամի է: Այսօր ԳՇ պետին հեռացնելու փորձին ծափ տալիս են միայն թուրքերը: Մեր պապերն ասել են. թուրքը ոսկի էլ լինի, գրպան չդնեք: Երբեք մի հավատացեք թուրքին, նա բացի թույնից, ձեզ ոչինչ չի տալու»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ես լրիվ համաձայն եմ ձեր հետ, իմ պապս էլ,որը ապրել է արևմտյան Հայաստանում մինչվ 1943 թվականը նույն բանն էր ասում, որ թուրքը ոսկի էլ լինի գրպանդ մի դիր ,վնաս կտա։