Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյան․ «Պետությունը մահանում է, և պետության փրկությունը ցանկացած օրենքից բարձր է»

Մարտ 06,2021 17:49

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանրահավաքի ընթացքում ասաց, որ նախագահ Արմեն Սարգսյանն իր առարկությունները՝ կապված Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հետ պետք է դեռ երեք օր առաջ ուղարկեր Սահմանադրական դատարան։

«Ես կոչ եմ անում բանակին, դուք հիմա գտնվում եք ռազմաճակատում, ձեր մեջքի հետևում Հայաստանն է։ Ձեր որոշումից, ինչպես պատերազմի ժամանակ, շատ բան է կախված։ Նույնը հիմա է, պատերազմն է շարունակվում։ Եվ ոչ մի հրամանի չպետք է ենթարկվեք, ինչ կորոշի դատարանը, ինչ կորոշի Սահմանադրական դատարանը, մենք դրանից անցել ենք։ Պետությունը մահանում է, և պետության փրկությունը ցանկացած օրենքից բարձր է»,- ասաց նա։

Վազգեն Մանուկյանը կոչ արեց քաղաքացիներին լինել քաղաքակիրթ, համբերատար, բայց՝ չափավոր․ «Ասում են՝ ժողովուրդը իրավունք չունի ապստամբություն բարձրացնելու, ո՞վ ասաց։ Եթե ժողովրդին սպանում են, ժողովուրդը պե՞տք է ենթարկվի։ Ժողովուրդը պետք է կարողանա ոտքի կանգնել և անել այն, ինչ ուզում է։ Ես դրա համար կոչ եմ անում ամբողջ ժողովրդին՝ պաշտպանե՛ք ձեզ, հավաքվե՛ք, կազմակերպվե՛ք, համագործակցե՛ք իրար հետ, և մենք կհաղթենք»։

Հանրահավաքն ավարտվեց, ինչից հետո քաղաքացիները երթով շարժվեցին դեպի նախագահական պալատ, որից հետո անցնելու են Երևանի տարբեր փողոցներով։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031