ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի զինակիցները, նախկին զինվորները, քաղաքացիներն այսօր ի աջակցություն գեներալ-գնդապետի հավաքվել էին ՊՆ շենքի առջեւ:
«Խայտառակ կապիտուլյացիայի տակ ստորագրած վարչապետի եւ երկրի ապիկար իշխանության հեռանալը ժողովրդի մոտ 80 տոկոսի պահանջն է: Մենք հերոս տղաներ ունենք, որոնք հենց հիմա էլ պաշտպանում են մեր երկրի սահմանները, մեր հայոց պետականությունը: Այսօր ուզում են ԳՇ պետին եւ ղեկավարությանը, որոնց մեջ կան Ազգային հերոսներ, պարտադրաբար հեռացնել ծառայությունից:
Լավ, էս ազգը ե՞րբ պետք է հասկանա, որ հերոսը իր արժանի տեղը պիտի ունենա, գեներալն՝ իրենը, գյուղացին՝ իրենը: Ոչինչ չթողեցին, ամեն ինչ քանդեցին, ավերեցին: Ամենագլխավորները՝ եկեղեցին են քանդում ու հիմա էլ անցել են բանակի՞ն: Բայց պիտի բոլորը, բոլորս գիտակցենք, որ մեր ազգին վերջակետ չպետք է դրվի: Ի՞նչ է նշանակում, որ թշնամի երկրի նախագահը աշխարհով մեկ հայտարարում է, իբր, Երեւանն ու Սեւանը իրենցն են, Սյունիքն էլ իբրեւ թե «պատմական ադրբեջանական տարածք է»:
Ու Հայաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարությունը ոչ մի ծպտուն չի հանում, չի հակադարձում: Ինչի՞ համար են պատգամավորները, կառավարության անդամները: Ոչ մեկը վեր չկացավ, չհակադարձեց՝ «հեյ, էս ինչեր եք ձեզ թույլ տալիս, դուք ո՞վ եք, որ այդպիսի հայտարարություններ եք անում»: Հայրենիք ենք կորցնում: Երկիրը տվել են սորոսականների ձեռքը: Այստեղ նայեք՝ ինչ հերոս տղաներ են հավաքվել. Բոլորն էլ կյանքի գնով հայրենիքի համար կռված, արյուն թափած, մարտական ընկեր կորցրած հերոս ու ազնիվ տղաներ են: Մենք բանակի հետ եղել ենք, բանակի հետ մնում ենք ու թույլ չենք տա բանակը կազմաքանդել»,- մեր հետ զրույցում ասաց գնդապետ Աղաբեկ Խաչատրյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ