Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանը ցանկանում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը, սակայն մենք նրանց կստիպենք»․ Իլհամ Ալիև

Մարտ 06,2021 12:25

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է Հայաստանին զանգեզուրյան միջանցքի ստեղծմանը խոչընդոտելու մեջ, հայտնում է Minval.az-ը:

«Մենք պատրաստ ենք համագործակցել (Հայաստանի հետ): Քանի՞ անգամ են արդեն հանդիպել փոխվարչապետերը: Այժմ Հայաստանը հրաժարվում է համագործակցությունից: Այժմ Հայաստանը ցանկանում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը: Սակայն դա նրանց չի հաջողվի: Մենք նրանց կստիպենք», – ասել է Ալիևն ուրբաթ օրն իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության 7-րդ համագումարի ընթացքում:

«Պատերազմի հետևանքներից մեկն, իհարկե, Զանգեզուրի միջանցքն է, որն այսօր քննարկման առարկա է: Զանգեզուրյան միջանցքը պատմական նվաճում է: Այն, որ այս հարցը հատուկ արտահայտված է եռակողմ հայտարարության մեջ, մեզ համար քաղաքական մեծ հաղթանակ է: Ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում Զանգեզուրի միջանցքի գործունեության ուղղությամբ, բազմաթիվ առաջարկներ կան, տրանսպորտային և կապի բազմաթիվ նախագծեր արդեն իսկ քննարկվում են, և դա մեր հերթական պատմական հաջողությունը կլինի»,-ավելացրել է Ադրբեջանի նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031