Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Պեդանյան. Կարելի էր լուրջ մեխանիզմ ներդնել, բայց իրենք ընտրեցին միակը, որը վնաս է քաղաքացուն. «Փաստ»

Մարտ 06,2021 11:28

Ինչո՞ւ են վթարները, հատկապես մահվան ելքով, շատանում: «Վարորդի ընկեր» իրավապաշտպան ՀԿ-ի փոխնախագահ Դավիթ Պեդանյանը նշում է՝ սա վերահսկողության բացակայության հետևանք է:

Ճանապարհային երթևեկության ճիշտ կազմակերպման կարևոր նախապայմաններից են որակյալ ճանապարհները և դրանց ճիշտ կահավորումը:

Ճանապարհային երթևեկության կարգավորմանն էր ուղղված նաև բալային համակարգի ներդրումը: Արդյո՞ք այն իրեն արդարացրեց, թե՞ կարգապահ վարորդը շարունակեց հետևել երթևեկության կանոններին, իսկ ոչ կարգապահը՝ խախտել դրանք: «Բալային համակարգը ներդնելուց պետությունը պետք է այնպես մշակեր այն և դրա բաղկացուցիչ մասերը, որ հետագայում խնդիրներ չառաջանային: Կարծում եմ՝ պետական տուրքերի բարձրացման պատճառներից մեկը բալային համակարգի թերություններն են: Ո՞րն է բալային համակարգի նպատակը՝ անկարգապահ վարորդը զրկվում է վարորդական իրավունքից: Ի՞նչ ունենք հիմա: Տարվա վերջում, երբ բալերը պետք է վերջանան, վարորդները փաստաբան են վարձում, որը 2-3 ամիս ձգձգում է գործը: Պետությանը թվում է, որ տուրքը բարձրացնելով՝ վարորդներին կստիպեն այդ քայլին չգնալ, բայց դա այս խնդիրները չի վերացնելու: Վարորդական վկայականից չզրկվելու համար վարորդը պատրաստ կլինի մի քիչ փող տալ: Ասում են՝ դատավորները գերզբաղված են, լուրջ գործերը թողած՝ հինգ հազար դրամանոց ակտերի բողոքարկման գործերով են զբաղվում: Բայց այս հարցի լուծումը բողոքարկման համակարգն անհասանելի դարձնելը չէ: Սա առնվազն ոտնձգություն է սեփական քաղաքացու նկատմամբ: Սրա լուծումը պետք է լիներ նախ՝ վերադաս մարմնի կողմից վիճարկվող ակտերի պրոցեսի վերանայումը, որպեսզի այն ավելի անաչառ լիներ, հետո նոր բարեփոխումներ անեին դատական համակարգում, օրինակ՝ փոխվեր գործերի քննման ընթացակարգը և այլն:

Այսինքն՝ կարելի էր լուրջ մեխանիզմ ներդնել, որ այդ խնդիրը չլիներ, բայց իրենք ընտրեցին միակը, որը վնաս է քաղաքացուն: Կարծում եմ, որ այդ մարդիկ կորցրել են իրականության զգացումը»,-եզրափակում է Դավիթ Պեդանյանը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031