Հարցազրույց իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինի հետ
– Պարոն Էսկին, կա կարծիք, որ Էրդողան–Չավուշօղլու, «Գորշ գայլերի» քաղաքական թեւի առաջնորդ Բահչելի եւ այլ թուրքական հայտարարություններն այն մասին, որ ԳՇ–ի հայտարարությունը հեղաշրջման փորձ էր` ուղղված Ռուսաստանին, եւ որ թուրքերն իրականում շահագրգռված են, որ մնա Նիկոլ Փաշինյանը։ Ինչո՞ւ։
– Թուրքերն իրականում շահագրգռված են նրանում, որ Հայաստանում շարունակվի քաոսը։ Ու պարտադիր չէ, որ իշխանությունը մնա Փաշինյանին։ Եվ այս առումով, Հայաստանում յուրաքանչյուր փոփոխություն կոնստրուկտիվ բնույթ չի ունենա երկրի համար, իսկ գուցե կուրախացնի ձեր հարեւաններին, քանի որ այսօրվա դրությամբ Հայաստանի համար միակ օրգանական բանը կլիներ բոլորի լիակատար համաներումն ու ազգային միասնության կառավարության ձեւավորումը։ Առանց բացառության՝ բոլոր քաղաքական ուժերի։ Եթե սա չլինի, ապա Հայաստանը հիմա դատապարտված կլինի ներքին դիմակայության, եւ իրավիճակն այնպիսի փուլ կթեւակոխի, որ Հայաստանը պարզապես կդադարի հետաքրքրություն ներկայացնել ոչ միայն միջազգային հանրության, այլեւ հայկական սփյուռքի համար, ինչը ցավալի կլինի։
– Նման ծանր պարտությունից հետո արդյոք բնական չէ՞ դա։ Ադրբեջանում էլ, ի դեպ, նույն տրամադրություններն էին 90-ականներին։
Կարդացեք նաև
– Նույնը՝ պատերազմի ընթացքում․ ողջ հայկական քարոզչությունն ապատեղեկատվություն էր, Ադրբեջանինը՝ գոնե 90 տոկոսով։ Այո, եւ Հայաստանի համար շատ ավելի լավ կլիներ վերջ տալ դրան եւ իրականությունը ներկայացնել։ Սա վարչապետի կառույցներից եկած ապատեղեկատվություն էր, իսկ ապատեղեկատվության մյուս մասն էլ այն է, որ Փաշինյանը թուրքական գործակալ է, որ նա վաճառել է Շուշին։ Եվ թե՛ սա, թե՛ նա իրականությանը չի համապատասխանում։ Երկիրը վերականգնելու համար պետք է միմյանց սիրել, այլ ոչ թե ատել։
– Մի՞թե հակաբնական ու անտրամաբանական է, որ բանակցություններում երկիրը չներկայացնի պարտված մարդը։ Չասեմ Սարգսյանի բառով՝ կապիտուլյանտը։
– Բնական է, հասկանալի, բայց եթե ազգային շահերն այլ բան են պահանջո՞ւմ։ Ձեր բնակչությունը կիսվել է, ըստ իս՝ բնակչության 60 տոկոսը պաշտպանում է Փաշինյանին, 40-ը՝ Քոչարյանին։ Եվ եթե այս խմբերն այսքան ակտիվորեն շարունակեն միմյանց դիմակայել, բոլորի համար վատ է լինելու։ Թե՛ իշխանության, թե՛ նրանց։ Դուք տեսականորեն ճիշտ եք գուցե, բայց փաստն այն է, որ որոշ իրավիճակներում պետք է գնալ զիջումների։ Գուցե մեկ այլ իրավիճակում, երբ վարչապետը, որն այդպիսի պարտություն կրեց՝ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական, պետք է գնար։ Բայց հիմա ձեզ մոտ լրիվ այլ իրավիճակ է։
– Բայց չէ՞ որ դա սպառնում է այս իրավիճակում հայ–ռուսական հարաբերությունների վատթարացմամբ։
– Ինձ հետ այնպես եք խոսում, ասես Փաշինյանի մամուլի քարտուղարն եմ։ Ես առիթ եմ ունեցել պատերազմի ընթացքում Փաշինյանին բավական կոշտ քննադատելու։ Բայց ես խոսում եմ հիմա միայն Հայաստանի ու հայ ժողովրդի բարօրության մասին՝ ազգային միասնության գաղափարի մասին։ Իսկ մնացյալը հղի է շատ վատ բաներով։ Առնվազն՝ երկրի էլ ավելի թուլացմամբ, եթե ոչ ավելի վատ։ Բայց այդ ավելի վատի համար դեռ մի քանի տարվա հեռանկար կա։ Ցավոք, ես նկատում եմ, որ Հայաստանում որեւէ մեկի մտքով չի անցնում երկրի համար որեւէ լավ բան ասել, բացի ապացուցելուց իրեն դուր չեկած անձի սխալականությունը։ Հայաստանում մարդկանց մի մասը փորձում է ապացուցել, որ Քոչարյանն է թուրքական գործակալ, մյուս մասը՝ Փաշինյանը։
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: