Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարելի մանիպուլյացնել կորոնավիրուսով հիվանդների թվով, եթե այդքան մտահոգ էին, թող հանրահավաքներ չանեին». փորձագետ. «168 ժամ»

Մարտ 06,2021 09:30

Մարտի 4-ին «Ռեստորանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հաղորդագրություն էր տարածել, որում Հայաստանում գործող հասարակական սննդի և հյուրընկալության ոլորտի գործարարներն իրենց խորը մտահոգությունն էին հայտնում ՀՀ Առողջապահության նախարարության կողմից նոր սահմանափակումների հնարավոր ներմուծման կապակցությամբ:

«Մենք կորցրեցինք ամբողջ 2020 թվականը և աշխատել ենք 2019 թվականի 30 տոկոս հնարավորություններով։ Մեր բիզնեսմենների ֆինանսական միջոցները սպառված են, թույլ չենք կարող տալ ևս մեկ անգամ ընկնել լոքդաունի մեջ, ու սա նախազգուշացում է կառավարությանը, որ մեր ոլորտի բոլոր բիզնեսմենները խիստ բացասական են տրամադրված, և կոչ ենք անում քաղաքականությունը հանել և՛ առողջապահությունից, և՛ տնտեսությունից։

Կոչ ենք անում թողնել ռոմանտիզմը, ներքաղաքական, ներխմբակային շահերը և վերադառնալ աշխատանքային փուլ։ Չի կարելի մանիպուլյացնել կորոնավիրուսով հիվանդների թվով, եթե այդքան մտահոգ էին, թող հանրահավաքներ չանեին»,- «168 ժամ»-ի հետ  զրույցում ասաց հանրային սննդի ոլորտի փորձագետ, ռեստորատոր Աշոտ Բարսեղյանը։

Անի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031