Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանի քաղաքացին ինչո՞վ պիտի հպարտանայ». «Ազգ»

Մարտ 06,2021 10:20

Ամէն անգամ որ կը մտաբերեմ վարչապետին յաճախ կրկնած «Հայաստանի հպարտ քաղաքացիներ» կոչը, վրաս դող մը կու գայ, մասնաւորաբար այս օրերուն, ուր հպարտանալիք բան չէ մնացեր գրեթէ: Հայաստանի քաղաքացին ինչո՞վ պիտի հպարտանայ, արցախեան պատերազմի ամօթի խարանո՞վ, բազմահազար զոհուած , վիրաւոր ու հաշմանդամ զինուորներո՞վ, անոց սգաւոր մայրերո՞վ, հայրերո՞վ, հարսերո՞վ, քոյրերո՞վ, ինչո՞վ: Թշնամիին յանձնուած տարածքներո՞վ, կորսուած Շուշիո՞վ:

Եթէ պիտի հպարտանար ընդհանուր մաքրագործումով՝ չարաշահողներուն եւ իրենց պաշտօնը շահագործողներուն օրէնքի ուժով դատապարտելուն, ժամանակի ընթացքին տեսաւ, որ եղածը այդքան ալ լուրջ բան չէ, քիչ մըն ալ սեփական հաշուեյարդարի նման է, քանի շօշափելի արդիւնք չտեսաւ: Գողցուած միլիառներէն ի՞նչ կարելի եղաւ վերադարձնել պետական գանձարան:

Երկրին միջազգային պարտքերը երկու տարուան մէջ աւելցած են երկու միլիառ տոլարով, ասո՞ր համար պիտի հպարտանայ ժողովուրդը:

Մէկ խօսքով՝ չորրորդ իշխանութիւնը լաւ բաներով սկսաւ, սակայն վատ ընթացք ունեցաւ:

Հպարտանալիք բան չմնաց: Հպարտ բառը գլխատուեցաւ, ինկաւ անոր առաջին տառը՝ «Հ»-ն ու մնաց «պարտ»ը: «Պարտ»ը պարտ-ութիւն է, նախօրօք իմացեալ իշխանութեան կողմէ, բայց ոչ-իմացեալ զինուորներուն կողմէ: Պարտ-ք մըն է, եւ Պարտ-ա-մուրհակ, որ իշխանութիւնը վերադարձնելու է պարտ-ա-տիրոջ` ժողովուրդին: Պարտ-ազանցութիւն է ու պարտ-ա-պանաց խաբէութիւն, որուն զոհը դարձաւ ժողովուրդը, երբ ամէն օր լսեց փքացուած յաղթանակի անճիշտ տեղեկանք՝ գրոհող թշնամին շպրտելու, անոր զինուժը քանդելու եւ ոչնչացնելու մասին:

Այս բոլորին պատասխանատուները ան-պարտ մնալու չեն. Օտար ազդեցութիւններն ու միջամտող կողմերը պարտ-ա-դիր ամբաստանուելու եւ պատժուելու են:

Յակոբ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031