Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշտանգման գործով դատական նիստը չի տեսանկարահանվի, դատավորն արգելեց. «Ա1+»

Մարտ 05,2021 23:03

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ծանրամարտիկ Արմեն Ղազարյանին եւ նրա մտերիմ Վլադիմիր Օհանյանին խոշտանգող Տիգրան Ավանեսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Դատավոր Արմեն Բեկթաշյանը մերժել է նաեւ մեկ միլիոն դրամ գրավ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։

Պաշտպանական կողմը մյուս երկու ամբաստանյալների՝ Նարեկ Բարսեղյանի եւ Գրիգոր Մխիթարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություններ է ներկայացրել վերաքննիչ դատարան, սակայն այդ գործով դեռ որոշումներ չկան։

Հիշեցնենք,  որ նախորդ տարվա սեպտեմբերի 6-ին՝ ժամը 1.00-ին, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Գրիգոր Մխիթարյանը, օպերլիզորներ Նարեկ Բարսեղյանը եւ Տիգրան Ավանեսյանը Վլադիմիր Օհանյանին եւ նրա ծանոթ  Արմեն Ղազարյանին բերման են ենթարկել ոստիկանության բաժին եւ խոշտանգել՝ կատարած արարքների համար պատժելու նպատակով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031