Սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի մամուլի քարտուղար Դինարա Մխոյանը: Դինարան նշված պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականի դեկտեմբերի 21-ից:
Նրա խոսքով՝ աշխատանքից դուրս գալու պատճառը՝ մայրաքաղաք տեղափոխվելն է, վստահեցնում է՝ որեւէ ներքին կոնֆլիկտ չկա. «Բոլորին հայտնի է, որ ես վանաձորցի չեմ եւ Վանաձորում ապրում եմ արդեն 11 տարի: Ինձ համար ճիշտ է հարազատ քաղաք է, բայց գիտեի, որ պետք է գա մի օր, որ ես պետք է գնամ այս քաղաքից եւ տեղափոխվեմ մայրաքաղաք: Իսկ առհասարակ, եւ՛ իմ կոլեկտիվը, եւ՛ իմ աշխատանքային թիմն ինձ համար հարմարավետ է եղել, ինչպես եւ քաղաքը: Անկախ ամեն ինչից, թե ես Հայաստանի, որ քաղաքում եմ, ես միշտ իմ թիմի հետ եմ, իմ թիմի կողքին»:
Իսկ թե որ ոլորտում կաշխատի Դինարան դեռ փակագծեր չի ցանկանում բացել:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Դինարա Մխոյանի ֆեյսբուքյան էջի