Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մեկնարկել է Ազգային-ժողովրդավարական բեւեռի երթը

Մարտ 05,2021 19:44

Այսօր Մատենադարանի մոտից մեկնարկել է Ազգային-ժողովրդավարական բեւեռի նախաձեռնող խմբի հավաքն ու երթը։ Մինչ երթը խմբի մի քանի անդամներ ելույթներ ունեցան։

Արա Պապյանն իր ելույթում ասաց, որ Ազգային-ժողովրդավարական բեւեռը ճիշտ ուղի է բռնել Հայաստանի դաշնակցային հարաբերություններ ձեւավորելու համար՝ մասնավորապես այդ կարգավիճակը ձեռք բերելու համար․ «Դա կոչվում է ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի ոչ անդամ մի կարգավիճակ։ Փորձ է արվում խեղաթյուրել այդ կարգավիճակը՝ ներկայացնելու իբր դա ուղղված է ինչ-որ երկրի կամ երկրների դեմ։ Ոչ։ Դա այնպիսի կարգավիճակ է, որը հնարավորություն է տալիս երկրին արտոնյալ պայմաններ ունենալ աշխարհի թիվ մեկ գերտերության հետ՝ պաշտպանական ոլորտում, իսկ դա մեզ համար կարեւոր է։

Այդ կարգավիճակն ունեցող 18 երկիր կա, վերջինը Բրազիլիան էր։ Արդյոք այդ երկրները դրանով որեւէ վտանգ են ներկայացնում որեւէ երկրի համար, ոչ։ Բայց ունենալով նման կարգավիճակ, իրենք ունեն կայունություն, անվտանգություն, ապահովություն։ Մենք առավել քան  այդ երկրները, դրա կարիքն ունենք։ Եթե մենք կարողանանք այդ խնդիրը լուծել, դա բերելու է տնտեսական զարգացում։ Այս ուղղությունն առաջ ենք տանելու, եւ պիտի կանխենք այս ծրագրի խեղաթյուրումը»։

Խմբի ներկայացուցիչներն ասացին՝ ժողովրդի մեծամասնությունը զզվել է թե նախկիններից, թե՛ ներկաներից, եւ որ բեւեռի հավաքին քիչ մարդ է հավաքում, խնդիրը համակրության պակասը չէ, խնդիրը իրազեկված լինելու մեջ է։

Մի քանի ելույթներից հետո մեկնարկեց Ազգային-ժողովրդավարական բեւեռի երթը՝ «Ոչ նախկին, ոչ ներկա։ Ազգային ապագա» կարգախոսով։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարները՝ Ազգային-ժողովրդավարական բեւեռի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031