Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

ՀՀ փաստաբանների պալատի կոչը՝ ՀՀ նախագահին. Դիմել ՀՀ ՍԴ՝ Զինված ուժերի շտաբին պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով

Մարտ 05,2021 20:20

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՉԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը մասնակցությամբ՝ խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանի, խորհրդի անդամներ՝ Կարապետ Աղաջանյանի, Մելանյա Առուստամյանի, Սեդրակ Ասատրյանի, Սիմոն Բաբայանի, Հարություն Հարությունյանի, Կարեն Մեժլումյանի և Կարեն Սարդարյանի, մտահոգ լինելով Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական մարմինների (վարչապետ, Զինված ուժերի շտաբ) միջև տեղի ունեցող վեճով և դրա զարգացման ոչ կառուցողական բնույթով, արձանագրելով սահմանադրական մարմինների միջև վեճերը Սահմանադրական դատարանի միջոցով լուծելու անհրաժեշտությունը, հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ Հանրապետության նախագահն օժտված է հատուկ լիազորություններով, այդ թվում՝ օժտված է սահմանադրական որոշ մարմինների միջև առաջացած վեճերը Սահմանադրական դատարանին փոխանցելու լիազորությամբ, որոնք իրականացնելիս նախագահը պետք է առաջնորդվի բացառապես համապետական և համազգային շահերով, հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 27․02․2021թ․ հայտարարությունը, որով Զինված ուժերի շտաբի պետին ազատելու մասին վարչապետի առաջարկությունը առարկություններով վերադարձվել է՝ այն որակելով որպես Սահմանադրությանն առերևույթ հակասող, նկատի ունենալով այն, որ Հանրապետության նախագահի կողմից անգործություն դրսևորվելու պայմաններում, հնարավոր են հակասահմանադրական զարգացումներ, ինչի պատասխանատվությունը կրելու է նաև Հանրապետության նախագահը, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի  և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն Հանրապետության նախագահը դեռևս կարող է դիմել Սահմանադրական դատարան,

ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

–        դիմել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան՝ Զինված ուժերի շտաբին պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով:

Հ.Գ. Նախագահն այս քայլով կձևավորի սահմանադրական մարմինների միջև վեճերը Սահմանադրական դատարանում քննության ներկայացնելու մշակույթ:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031