Ժամկետանց վարկերի ծավալը բանկերում տարեկան աճել է 8.5% -ով `կազմելով 33.6 մլրդ դրամ` 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ: Ըստ ՀՀ կենտրոնական բանկի, որը հրապարակվել է ՀՀ վիճակագրական կոմիտեի զեկույցում, հաշվետու տարում երկարաձգված վարկերի ծավալը կրկնապատկվել է `գերազանցելով 226 միլիարդ դրամը:
Ժամկետանց վարկերի մասնաբաժինը ընդհանուր վարկային պորտֆելում կազմել է 0.8% (չհաշված արտահաշվեկշռում դուրս գրված անհուսալի վարկերը), Իսկ երկարաձգված վարկերի մասնաբաժինը `5.44%, համապատասխանաբար 0.85% և 3.07% -ի դիմաց, 2019 թ.-ի համեմատությամբ:
Իրականում այս թվերը ամբողջովին չեն արտացոլում վարկային պորտֆելների իրական վիճակը, քանզի այս թվերում ներկայացված չեն «անհուսալի վարկերի» մասնաբաժինը, որոնք 271 օր ժամկետանցից հետո դուրս են գրվում եւ հաշվառվում արտաբալանսում, իսկ դրանց քանակը տասնապատիկ անգամ ավելի մեծ է, օրինակ 2019թ.-ի դրությամբ ըստ ունեցած տվյալների այն գերազանցում էր 500 մլրդ ՀՀ դրամը, իսկ հիմա հաշվի առնելով 2020թ.-ի Կորոնավիրուսային ճգնաժամը, հետո նաեւ պատերազմը, ապա այն տրամաբանորեն այժմ ավելի մեծ պետք է լինի: Ստացվում է, որ «անհուսալի վարկերի» դուրս գրման շնորհիվ բանկերը եւ վարկային կազմակերպությունները հնարավորություն են ստանում հաշվեկշռում հնարավորինս ավելի քիչ տոքսիկ երեւալ, ըստ այդմ ժամկետանց վարկերի մասնաբաժինը ընդհանուր վարկային պորտֆելում ոչ թե 0,85%-է , այլ առնվազն 13%-ից ավել, որը իրականում բավականին մտահոգիչ է:
Ինչպե՞ս է հնարավոր իրապես մեղմել այս վիճակը:
Կարդացեք նաև
Մի շարք բանկեր, հաշվի առնելով իրենց վարկային պորտֆելների՝ հատկապես սպառողական վարկերի, որակի անկումը, ժամանակավորապես դադարեցրել են սպառողական անգրավ վարկերի տրամադրումը եւ սկսել են ակտիվ վերավարակվորումներ, վերակառուցումներ իրականացնել. եթե վարկառուն ունի ժամկետանց վարկ, ապա իրեն առաջարկվում է կատարել արդեն կուտակված տոկոսների եւ տույժ-տուգանքերի մասնակի մարում , որից հետո նրա վարկեըը վերակառուցվում է ավելի երկար ժամկետով (առավելագույնը 36-60 ամիս), ինչի շնորհիվ վարկառուի ամսական վճարման չափը նվազում է: Այս գործիքների կիրառումը արդեն լավ է, բայց ոչ բավարար արդյունավետ, օրինակ՝ եթե վարկառուի վարկը վերակառուցվեր ավելի երկար ժամկետով՝ մինչեւ 84 ամիս կամ նոր գրաֆիկ տրամադրելիս հնարավոր լիներ արտոնյալ ժամկետներ տրամադրել, որոշ դեպքերում նույնիսկ ազատ վճարման հնարավորություն ընձեռել (3-6 ամիս), ապա այդ դեպքում ակնհայտորեն վարկային պորտֆելների ավելի լավ որակ կունենային, այս համատեքստում կարեւոր է նաեւ, որ վարկատու կազմակերպությունները վարկերը վերակառուցելիս հավելյալ վճարներ չգանձեին՝ որպես ծառայության վճար, քանզի դա, իրապես ազդում է նոր համագործակցության որակի վրա:
Ես կարծում եմ՝ մեր բանկային համակարգը, լինելով ամենակայուն համակարգը, որն ապացուցեց անցած տարվա Կորոնավիրուսային ճգնաժամի եւ այժմ էլ հետպատերազմյան ճգնաժամային իրավիճակում անգամ ունակ է ոչ միայն կայուն լինել, այլ նաեւ հավելյալ շահույթ ապահովել, պետք է սոցիալական պատասխանատվության հնարավորինս մեծ բեռ վերցնի իր ուսերին՝ երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակը մեղմելու համար:
Գարիկ Ղազարյան
«Հանուն Հանրապետության» կուսակցության Ղեկավար մարմնի անդամ