Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետեւանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ Կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի՝ «Իմ քայլը» խմբակցության անդամների նախաձեռնությամբ մարտի 5-ին գումարվեց արտահերթ նիստ:
«Քանի որ քննիչ հանձնաժողովը ձեւավորվել է բարդ ժամանակահատվածում ու մի շարք աշխատանքներ մնացել են առկախված, ուստի դրանք ամբողջականացնելու եւ ամփոփելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ», – ասաց Հերիքնազ Տիգրանյանը: Քննիչ հանձնաժողովը դիմել է պետական մարմիններին համապատասխան տեղեկատվություն ստանալու համար, որի վերաբերյալ զեկույց կազմելու համար անհրաժեշտ է եւս 6 ամիս:
Հանձնաժողովն ընդունեց առաջարկը:
Որոշվեց առաջարկել Ազգային ժողովին հարցն ընդգրկել առաջիկա հերթական նիստերի օրակարգում:
Կարդացեք նաև
Ազգային ժողով