Այսօր Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար եւ ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի» նախկին տնօրեն Արա Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի միջնորդության վերաբերյալ որոշումը բավարարվեց:
Հիշեցնենք, Արա Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել «Գագիկ Սողոմոնյան» կեղծ օգտահաշվի գործով, ըստ ԱԱԾ-ի, Սաղաթելյանը սոցիալական ցանցում հանդես գալով կեղծ անվան տակ, հասարակության մի շերտի ազգային արժանապատվությունը նվաստացնող գնահատականներ է հնչեցրել։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ